Մաքսային միության հակառակորդների փաստարկներից մեկն Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության կարևորագույն մարմիններից մեկի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գոյությունն է, որն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ: Այն անդամ պետություններից որևէ մեկի կառավարությանը չի ենթարկվում և այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Որպես պնդման հակափաստարկ, թե նման վերպետական մարմնի գոյությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը եւ սահմանափակում մեր ինքնիշխանությունը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասում էին, թե յուրաքանչյուր միության անդամակցություն էլ ենթադրում է նման սահմանափակումներ եւ անկախության որոշակի կորուստ:
Էստոնիան արդեն տաս տարի է, ինչ Եվրոպական միության անդամ է: Հիշատակելով Մաքսային միության կողմնակիցների եւ հակառակորդների այս բանավեճը՝ «Առավոտը» Էստոնիայի նախագահի հանրային կապերի հարցերով խորհրդական Թոմաս Սիլդամից, որի հետ հանդիպել էինք Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Էստոնիա հայ լրագրողների այցի շրջանակներում՝ հետաքրքրվեցինք, թե իրենց երկիրը որքանո՞վ է կորցրել հարցերն ինքնուրույն որոշելու հնարավորությունը եւ անկախությունն այս ընթացքում:
Էստոնիայի նախագահի խոսնակն ի պատասխան պատմեց. «Ես շուրջ մեկ ամիս առաջ գործող խորհրդարանի պատգամավոր եւ կրթության ապագա նախարար Եվգենի Օսինովսկիի հետ Մոլդովայում էի: Բելցի քաղաքի տեղական համալսարանում Եվգենի Օսինովսկին դասախոսություն կարդաց, եւ խոսում էր հենց Եվրոպական ինտեգրման մասին: Սկսեց իր դասախոսությունը մոտավորապես այսպես՝ երբ դեռ Էստոնիան չէր դարձել Եվրոպական միության անդամ, ես մոլի եվրոհոռետես էի, ոչ մի լավ բան չէի տեսնում, թե ինչու պիտի Էստոնիան, որը հենց նոր էր դուրս եկել մի միության կազմից՝ պետք է միանա մեկ ուրիշին: Սակայն այժմ, շարունակեց պրն Օսինովսկին, ես չեմ գտնի ոչ մի փաստարկ, թե ինչու Էստոնիան չպետք է լինի Եվրոպական միության մեջ. չեմ կարող որեւէ մինուս գտնել՝ հօգուտ դրա: Այդպես էլ կա:
Ամեն երկիր, ամեն պետություն ինքն է անում իր ընտրությունը: Մենք մեր ընտրությունն արեցինք հօգուտ Եվրոպական միության: Ու թվերը ցույց են տալիս, նաեւ սոցիոլոգիական հարցումները, որ Էստոնիան եվրոպական ամենալավատես երկիրն է Եվրոպական միությունում: Եվ եթե հաշվենք այն բոլոր միլիարդները, որոնք մենք ստացել ենք կրթության, ինովացիայի, ճանապարհների շինարարության, գյուղատնտեսության… ինչի համար ասես՝ սա ուղղակի սարսափելի մեծ օգնություն է: Եվ առանց դրա չգիտեմ, թե Էստոնիան ինչպես էր առաջ ընթանալու»:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Տալլինն
Я очень рад за Эстонцев. Уверен, что никто в ЕС, горячие булки не раздает. Но там ты входишь в европейскую цивилизацию. Для армянских политиков напомню, что Армения вошла в состав России не для того, чтобы стать Россией, а Европой. Начали путь то с Европы. Другое дело, что Европа тогда, даже при желание Пфальцского Курфюрста и Людовика 14-го, физически не смогла помочь армянам. При тогдашних коммуникациях, это было невозможно. А у России была возможность, сухопутным путем войти в Южный Кавказ. И Россия стала империей, именно открыв “окно в Европу”. В ЕС лезут сами. Стремятся.
Не знаю, горячие или нет, но булочки и варежки раздавали на майдане.Как аванс.
инновации получили , учить некого дороги построили а сами уехали работать дворниками или в лучщем случае барменами в Западной Европею.
В Крыму тоже раздавали. Только Российское телевидение это представлял, как позитивные проявления патриотизма. Вы, судя по Вашим словам, мир видите, исключительно с ракурса Российского телевидение. Чем Вас так встревожил Майдан? Российским властям понятно. Боятся народного гнева. А Вы? Тоже? Боитесь? Кстати. Что Янукович был коррумпированным президентом, который манипулируя законами, грабил свой народ, даже русский народ не сомневается. Что тайно о Майдане мечтают все русские, которые не вписались в коррумпированные схемы, не сомневайтесь. Что ура патриотическими настроениями экономические и структурные вопросы не решаются в России, тоже факт. Все интересное впереди.