Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմը ոչ թե ինքնորոշվել է, այլ բռնազավթվել. Էստոնական տեսակետ

Մարտ 25,2014 00:19

Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիա ժամանած հայ լրագրողների հետ զրույցներում շատ պաշտոնյաներ էին մտավախություն հայտնում, որ եթե Ղրիմի հետ կատարվածը մնա անհետեւանք, Ռուսաստանը զգա, թե կարող է անպատիժ զորքեր մտցնել՝ այս ամենը կարող է շարունակվել, ու գուցե ՌԴ-ն անգամ ցանկանա վերադարձնել Մերձբալթիկան:

Այս առնչությամբ Էստոնիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Հաննես Ռումմին Aravot.am-ը խնդրեց անդրադառնալ մարտի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ պարունակվող հետեւյալ պնդմանը. «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Ի պատասխան Հաննես Ռումմն ասաց. «Դա ազատ հանրաքվե չէր: Այն չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Կարծում եմ, որ այդ հանրաքվեի արդյունքը չի ճանաչվի Եվրոպական միության կողմից»:

Էստոնիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարն այս կապակցությամբ նաեւ խոսուն զուգահեռ անցկացրեց, թե «1940-ական թվականներին սովետական զորքեր մտցրեցին Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի տարածք, հետո էլ ասացին, թե մեր մոտ եղել են ընտրություններ: Չի եղել ոչ մի ընտրություն՝ դա բռնազավթում էր, թեեւ Ռուսաստանում այժմ էլ բավական պատմաբաններ ու ակադեմիկոսներ կան, որոնք դեռ պնդում են, թե սեփական բարի կամքով է եղել, որ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան դարձան Խորհրդային միության անդամ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Տալլինն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Azad says:

    Մանր Եստոնիայի տեսակետը Խրիմի հարցում ըստ երևույթի Միջազգային չափազանց ծանր կշիռ է ներկայացնում : Տեսակետը ե՞րբ է օրենքի հանգամանք ունեցել: Նա միջազգային իրավագիտությունում բացարյձապես նկատառելիության զորություն չունի: Չնայած որ նշյալ դեպքում ոչ մի պատմական հիմունք չունի: ակայն քանի տեսակետը, որքան ալ անարժեք ու անիմաստ, կշիռ է ստացել հարգարժան Իրավունքում, հայ ընթերցողը չի կարող ան գիտանալ նրա արձակումը: Սա ամուլ մի փորձ է խմբագրության կողմից հակառուսական մոխրացած կրակը նորից անիմաստորեն հրահրելու: Ի սեր Աստուծո հերիք է դոն կիշոտյան ճամարտակություններով փորձեք լցնել մեր ուղեղները: Մեկ է չեք հաչողվի ձեր անասելի դիտավորությունում: Բայց կհաջողվեք առավել ևս իջացնել ձեր գաղափարների րեյտինկը, եթե դեռևս դրա հնԱրավորությունը կա:

  2. Норайр says:

    Господин Азат. Не говорите с позиции человека, который знает. Вы не знаете. Крымская эпопея только начинается. Важно даже не то, кто прав. Важно то, мы чего ожидаем? Для Армении важнейшим вопросом всегда считался вопрос обороны. Армения построила свою оборонную концепцию, на фундаменте союзничества с Россией. Насколько это было правильно, не вопрос. Тогда, возможно это было рационально. Или так казался. Есть старый ковбойский анекдот. Расскажу. За Биллом была погоня. Его конь устал. Кони преследователей были свежее. Настигали. Билл увидел заросли кактуса. Он быстро разделся до гола и бросился в кактусовые заросли. Почему? В тот момент это ему показался удачной идеей! Вопрос не в том, насколько тогда мы были правы. Вопрос в том, как мы оцениваем нынешнюю ситуацию. Русофобия, несомненно большая глупость. Как и любая фобия. Не рационально и преступно. Однако, невозможно не признаться, что наша оборонная концепция рухнула. Его уже нет. Россия продала современное вооружения Азербайджану, что нарушила баланс сил в регионе. Это факт. Вряд ли поспорите. Российские официальные лица(не какой то полковник) неоднократно, открыто заявляли, что в случае военного конфликта Армении с Азербайджаном, не собираются выполнять свой союзнический долг. Это тоже факт. Прикрывают нас ядерным щитом от Турции? Не уверен. Для русского избирателя и обывателя, немыслимо вступление России в военный конфликт на стороне Армении. Российские базы сдерживающий фактор? Уже нет. Турки элементарно могут оказать поддержку Азербайджану, поставив своих ребят под Азербайджанские знамена. Формально, Турция не будет участвовать в конфликте. Но Армении придется выстоять самому. Изолированный от всего мира. Своей же инициативой. Все господа. Концепция уже не работает. Россия передумает? Зачем? Они могут договорится с Азербайджаном. Азербайджан временно может войти в ТС, чтобы потом выйти. Потом, у России нет рычагов давления на Азербайджана. В секретных службах Азербайджана российская агентура так не доминирует, как было на Украине, и как сейчас в Армении. Думаю, там их влияние незначительна. Вооруженные силы Азербайджана в состояние отстоять независимость Азербайджана от Российского вторжения. Они могут такой урон нанести, что властям России не чего будет объяснять своим гражданам. Это не будет без кровным захватом Крыма. Россия не собирается жертвовать жизнью своих солдат, из за Армении. Уточняю. Это мнение РОССИЙСКИХ военных экспертов. Они подтверждают, что в России не популярно идея рисковать своими ребятами ради “союзников”(русский обыватель не знает, что мы союзники). Они считают, что у Южного военного округа России есть достаточно сил для обороны юга России, но не достаточно для наступательных операции. Они надеются, что армяне чудом могут взять верх, разбить азербайджанцев и разоружить их. И это факт. Следует читать российских военных экспертов. Не верьте басням “закрытой” информации. В современном мире его практически нет. В открытой информации все мои слова получат подтверждение. Боюсь, что мы России, даже не интересуем как предмет завоевания. Всего лишь, как разменная монета, в торге с Турцией и Азербайджаном.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31