Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սողանքը չի սպասում

Մարտ 24,2014 23:44

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում սողանքի ակտիվ գոտի կա: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանն ասաց, որ հողի սողանքից 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային է շուրջ 90 առանձնատուն: Դրանցից 10-15-ն առավել վտանգավոր գոտում է գտնվում: Գյուղապետի խոսքերով՝ տարբեր տարիներին , սկսած 1995 թվականից պետական բյուջեից փոխհատուցում է տրվել սողանքից վթարային դարձած 7 տան համար: Վերջին անգամ նման աջակցություն ցուցաբերվել է 2 տարի առաջ, այդ տան համար տրված գումարի չափը կազմել է 5 միլիոն դրամ: Արթուր Ղազարյանն ասաց, որ փոխհատուցման գումարները հատկացնելիս հաշվի է առնվում սողանքից տուժած տան չափերը, դրանում օգտագործված շինանյութը եւ այլն:

Մինչ  պետական բյուջեից գետահովտցիներին ֆինանսական աջակցությունն ուշանում է, սողանքի գոտում ապրող գյուղացիները գիշերները քնում են ահը սրտներում, որ ամեն պահի կարող է դժբախտություն պատահել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Լավ կլիներ, որ ՀՀ նախագահը ապրիլի 5-ին Բերդի տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում այցելեր նաև Գետահովիտ համայնք, ծանոթանար, իհարկե ոչ մարզպետի մատուցմամբ, առկա խնդիրներին և տեսներ թե ինչ բարբարոսություններ են անում ՀԷԿ կառուցողները, որոնց հիմքն ի դեպ, դրվել է Քոքոբելյան եղբայրների կողմից, Տավուշի մարզպետի թողտվությամբ, իհարկե որոշակի գումարի դիմաց: Նշված ՀԷԿ-երի շինարարական աշխատանքներն իրականացվել ու իրականացվում են թե բնապահպանական, թե հաստատված նախագծի կոպիտ խախտումներով, որոնք հանգեցրել են նոր սողանքային հատվածների ստեղծմանը /Այս ամենից նույնիսկ Գետահովիտի դպրոցականներն են տեղյակ/: Ի դեպ հիշեցնենք, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող Գետահովիտ գյուղից է նաև ՀՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության ղեկավար Ս.Առաքելյանը, ում ՞քաջագործություններին՞ լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են: Այնպես, որ եթե պետք է նախագահը հերթական անգամ այցելի մարզի տարածք և հերթական անգամ լսի մարզպետի կողմից նախապես պատրաստված մարդկանց ելույթները, իշխանություններին ու մարզպետին գովաբանելու թեքումով, ապա անիմաստ է և անպտուղ: Ի դեպ մարզպետն արդեն փորձում է Բերդի տարածաշրջանում այդ դերերը բաժանել, թե որքանով նրան կհաջողվի, ժամանակը ցույց կտա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31