Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարտական անցյալից նոր դրվագներ է Aravot.am-ին պատմում:
Նրա պատմելով՝ ինքը Սուրիկ Խաչատրյանին հետ ռազմի դաշտում առաջին անգամ հանդիպել է 1991 թվականին, երբ թեժ մարտեր էին ընթանում Գորիսի սահմաններում, իսկ 1992 թվականի ապրիլ- մայիս ամիսներին նրան հանդիպել է Կոռնիձորի դիրքերում:
«Հենց առաջնագծում՝ սահմանի վրա, երկու-երեք գիշեր միասին անցկացրել ենք ե՛ւ խրամատում, ե՛ւ տնակի առաջին գծում: Նա հենց առաջին գծում էր կռվում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Մեր դիտարկմանը, թե պատերազմի շատ մասնակիցներ պնդում են, որ նրան միայն առաջին գծից փախչելիս են տեսել, գնդապետն ասաց. «Սուտ են ասում: 1994 թվականին, երբ ես Գորիսի բրիգադի հետախուզության պետն էի, ռազմի դաշտում էի՝ այնտեղ, որտեղ Սուրիկ Խաչատրյանը, Մելիքսեթ Պողոսյանը, գնդապետ Հայկ Հարությունյանը առաջին գծում կռվում ու ղեկավարում էին կռիվը»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանի պատմելով՝ Գորիսի, Ղափանի բրիգադը՝ Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ շատ թեժ մարտեր էին մղում 1994 թվականի դեկտեմբեր, հունվար ամիսներին, երբ դեկտեմբերին հակառակորդը Հորադիզը վերցրեց, այդ բրիգադը բավականին մեծ կորուստներ ունեցավ, բայց բրիգադը չփախավ, դիրքերը շատ ամուր պահեց. «Միքայել Գրիգորյանն էլ առաջին գծում կռվում էր: Այդ ժամանակ, եթե Սուրիկ Խաչատրյանը վաշտը չտաներ, զորաշարժ չկատարեր եւ այդ բրիգադի ձախ թեւը չպահեր, հակառակորդը մտնելու եւ բրիգադին շրջափակելու էր Արաքսի ափին: Սուրիկ Խաչատուրյանն իր տղաների հետ կռվում էր… իհարկե թեժ կռիվներին չեմ տեսել, բայց միշտ առաջին գծում էր եւ անընդհատ կազմակերպել է»:
Մեր հարցին, իսկ թեժ կռիվներին ուր էր՝ հաշվի առնելով, որ նա գումարտակի հրամանատար էր, ասաց. «Նա միշտ գումարտակի հետ է եղել, եթե ուրեւէ գումարտակի հրամանատար կասի, որ ինքը անընդհատ գումարտակի հետ առաջին գծում է եղել եւ կազմակերպչական հարցերով չի բացակայել առաջին գծից՝ թիկունքում որեւէ հարց լուծելու համար, նա սուտ կասի: Սուրիկ Խաչատրյանը ե՛ւ առաջին գծում է եղել, ե՛ւ կազմակերպել է: Նա կազմակերպչական հսկայական կարողություններ է ունեցել, որոնք գործի է դրել»:
Գնդապետը նաեւ մտաբերեց Վազգեն Սարգսյանի գովասանքը Սուրիկ Խաչատրյանի հասցեին. «Բառացի մեջբերում եմ՝ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ Սուրիկ Խաչատրյանը միակ տղան էր, որը կարողացավ Գորիսում ցաքուցրիվ բոլոր ջոկատներն ու վաշտերը համատեղել մեկ գումարտակի մեջ եւ դարձրեց երկրապահի հզոր ու ուժեղ գումարտակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այսպիսի մի խոսք կա. <>: Բայց ասվածը ոչ մի կապ չուներ Սուրիկ Խաչատրյանի հետ:
ԷԷԷԷհ,ցավոք ոչ ասվածը,ոչել ասողը որևէ բարոյական կերպար իրենից չի ներկայացնում:լիսկայանմմաները պաշտպանում են լիսկաներին:
իրենք իրենց փոսը գցած քարը ուզում էն հանել բայց չի ստացվում..ինչքան կուզեք ջանքեր թափեք, միևնույն է լիսկան կմնա որպես լիսկա… շատ ավելի վատ որ կռված մարդը իր ազգի ներկայացուցչին է սպանում, իր ազգի կնոջ փորի մեջ է կրակում, իր ազգին է թալանում,իր բարեկամ բուդաղյաններին է սպանում, այդքանից հետո Վոլոդյա Հովհաննիսյան, դու լիսկաին գովաբանում էս?, ամոթ ունեցի գնդապետին վայել պահի քեզ..շահի համար պատրաստ ես շալվարտ էլ հանես սուրիկին հաճույք պատճառես..