Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցները վկայություն տվեցին

Մարտ 24,2014 21:03

Այսօր՝ մարտի 24-ին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը:  Հիշեցնենք՝ այս գործում մեղադրվում էին «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանը եւ նույն կենտրոնի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի  2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացվողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Այս նիստի ընթացքում վկայություն տվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի կլինիկական լաբորատորիայի բուժքույր Լիանա Այվազյանը, նա նշեց, որ այդ օրը՝ 2013 թվականի հունվարի 1-ին, ժամը 9:00-ից հերթապահ է եղել, եւ այդ հերթապահության ընթացքում էլ արել է երեխայի արյան անալիզը.

«Իմ աշխատանքը անելուց նկատել եմ բալիկի անալիզի մեջ շեղումներ, տեղեկացրել եմ բաժանմունք՝ հետագայում՝ դրանց հետազոտություն անելուց հետո, լրիվ պատասխանը ուղարկել են բաժանմունք»:

Բուժքույրը նշեց, որ նկատել է, որ երեխայի լեյկոցիտները ցածր են եղել.  նորմալ 4000-ի փոխարեն լինելով 1400: Նա նշեց, որ հեռախոսով չկարողանալով կապնվել բժշկի հետ՝ այդ մասին հայտնել է բաժանմունքի բուժքույրին, իսկ իր հետ հերթապահ լաբորանտը՝ ասել էր, որ դրել է այն հատուկ նախատեսված դարակի մեջ:

Մյուս վկան՝ բժիշկ լաբորանտ Ֆլորա Վարդանյանը, ով նույն օրը հերթապահել էր Լիանա Այվազյանի հետ, ասաց, որ կատարել է Լիա Միսակյանի արյան կենսաքիմիկական անալիզը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31