Համացանցում տարածված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կնոջ եւ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանի զրույցը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար բացահայտում է արել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնված այդ ձայնագրությունում նախկին պաշտոնյան՝ Աբրահամյանը Վարդան Սեդրակյանի կնոջից պահանջում ՝ իր տված գումարները:
«Գործում կար $ 100.000 –ի խոսակցություն, եւ ես դատարանում պահանջել եմ քննել՝ ինչու են այդ գումարը տվել, ու ինձ համար բացահայտումն այն է, որ ոչ միայն $100.000-ի մասին է խոսքը, այլ շատ մեծ գումարների մասին է խոսք գնում, որոնք եկել են Ռուսաստանից, եւ այդ գումարները տվողը ձայնագրության մեջ ասում է, որ այդ գումարները միայն իմը չեն: Այ դա բացահայտում էր իմ այն վարկածի, որի մասին վախենում էի, բայց որի մասին խոսում էի, բայց ցանկալի կլիներ, որ սխալ դուրս գայի, ափսոս, որ չսխալվեցի», Aravot.am-Ին ասաց պարոն Հայրիկյանը:
Մեր հարցին՝ ինչու է դատարանի վճռից հետո էպոսագետը որոշել իրեն տված փողերի մասին նամակներ ուղարկել, ինչու է հիմա ձայնագրությունը հրապարակվում, եւ ով է հրապարակում, պարոն Հայրիկյանն ասաց. «Իմ լավ ընկերն ասաց, որ էպոսագետը նրբորեն նախազգուշացնում է, որ տեսեք ես կարող եմ խոսել այդ մասին, ասեմ այն, ինչ չեմ ասել քննության ժամանակ: Ես դա նկատի եմ ունենում, բայց ինքս այդ ուղղությամբ չեմ խորացել: Զուգահեռաբար, ես վախենում եմ, որ գլխավոր պատվիրատուն նրանց հետ հաշվեհարդար կարող է ունենալ բանտում, նրանց հետ, որոնք ինչ-որ բան գիտեն»:
Կարդացեք նաև
Վարդան Սեդրակյանի եւ նախկին պաշտոնյայի զրույցի ձայնագրությունը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայրիկյանը որոշ ժամանակ կարող է հանգիստ շունչ քաշել՛ քանի որ բոլշեվիկյա–իմպերիալիստակա–կագեբեական Ռուսաստանի գլուխը խաղն է Ուկրաինայով։ Այ հենց որ կգբ–իշնիկների հոգսերը թեթևանան էլի կգտնեն մի հատ ուրիշ էպոսագետ ու կնգնեն Հայրիկյանի հետևից։ Ինչպես կասի լոռեցին « մյուղաքիդ կաց Հայրիկյան»։