Մեծ ութնյակի երկրները հերթական գագաթնաժողովը չեն անցկացնի Ռուսաստանում, Հաագայի միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Փոխանցում է «Բի Բի Սի»-ն:
«Մենք պետք է պարզ արտահայտվենք, Մեծ ութնյակի գագաթնաժողով այս տարի Ռուսաստանում չի լինի», – ասել է Քեմերոնը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պետք է փոխի իր ուղղությունը:
Ավելի վաղ Ղրիմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մի քանի երկներ հայտնել էին, որ դադարեցնում են Սոչիում հունիսում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստությունները:
Հաագայի երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ