Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում գրանցված արտակարգ պատահարների դեպքում, եթե մինչեւ օրս աշխատակիցներին հիմնականում տեղափոխում էին Կապանի բժշկական կենտրոն, ապա այսուհետ ընկերությունն ի վիճակի կլինի իր աշխատողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել տեղում՝ ընկերության տարածքում կառուցած 1 հարկանի նոր բժշկական կենտրոնում: Այս մասին հավաստիացնում են ընկերությունից ու միաժամանակ ցանկանում, որ լուրջ պատահարներ ընկերությունում չլինեն եւ աշխատողներն էլ բժշկական կենտրոնի օգնությանը դիմեն միայն թեթեւ բուժօգնություն ստանալու համար: Նորակառույց բժշկական կենտրոնն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, խոհանոց և լոգարան: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, անհրաժեշտ բժշկական պարագաներով և կահավորված է ավելի հարմարավետ ու նոր գույքով:
«Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից: Նախկինում բուժծառայության բաժնի աշխատանքները՝ աշխատակիցներին առաջին բուժօգնության ցուցաբերումը, անաշխատունակության մեջ գտնվող աշխատակիցների առողջության հետ կապված հարցերի քննարկումները, առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպումը, իրականացվում էին փոքր տարածքում՝ բուժկետում: Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, կարևորելով ընկերության հիմնարար արժեքները, և առաջնայնություն տալով աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովումը, նպատակային է համարում նման բժշկական կենտրոն ունենալը», – ասաց «Դանդի փրեշըս մեթալս Կապան» ՓԲ ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադեւոսյանը:
Նորակառույց բժշկական կենտրոնում իրականացվելու է աշխատակիցների շուրջօրյա բժշկական ծառայություն, իսկ առաջիկայում տեղացի բուժաշխատողներին կմիանան նաեւ Երևանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարը զբաղեցնում է 30 հա տարածք ու գտնվում է Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ: Գեղանուշի պոչամբարը կառուցված է Գեղանուշ գետի հենքի վրա.գետի հունը փոխեցին:
2009 թ.-ին,սրա հետևանքով, գետը վարարեց ու բետոնե պատը փլվեց: Սրանից վնասված մի շարք հարակից տուն-շենք-շինությունների տերերը 10 մլն. դրամ վնասի փոխհատուցման պահանջով դիմեցին դատարան: 5/հինգ ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր:
Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրո ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս մասնագիտական եզրակացության՝ Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ է կառուցված (փորձագետ՝ Զ. Խլղաթյան): «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված «Գեղանուշի» պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան: