Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյան-Ռուբեն Հակոբյան բանավեճի մասին. «Սահմանն անցել են»

Մարտ 24,2014 19:22

Վերջին շրջանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջեւ հրապարակային բանավեճեր եւ փոխադարձ քննադատություններ են հնչում:

Aravot.am-ը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում երկու կուսակիցների միջեւ առկա տարաձայնությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, տարաձայնություններ չկան: Բայց ես տարաձայնությունները համարում եմ բնականոն: Նորմալ են այդ տարաձայնությունները, բայց՝ չափի եւ սահմանի մեջ: Պատահել է, որ ամենատարբեր ներկայացուցիչներ, այդ թվում  նաեւ այդ երկու նվիրյալ քաղաքացիները այդ սահմանն անցել են»:

Մեր հարցին՝ բարկացրե՞լ են ձեզ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հաստատ այդպես չէի արտահայտվի: Եթե տարաձայնություններ ունեմ, դա անում եմ ներքուստ, փորձում եմ անձնական վիրավորանք  որեւէ մեկին չտալ: Ես գիտեմ, որ ներքին բանավեճ կա, որը դեռ հանգուցալուծված չէ՝ ինչ անել Հայաստանի ապագայի հարցով: Բնական է, որ մարդիկ, ովքեր ավանդ ունեն, հետագիծ ունեն, նաեւ՝ ինքնագնահատական, մեկ-մեկ դա, երբ որ դառնում է հանրային, ինչ-որ տեղ լավ է, որովհետեւ թաքցնելու բան չունենք: Այդ բանավեճը մեր մոտ կա հաստատ եւ դա լավ է, որ մենք բաց ենք հանրության առջեւ, բայց, այո, ինձ նեղացնում է, երբ անձնական պիտակավորումներ են: Մեկ-մեկ պիտի հայ տղամարդը ուժ ունենա ինքն իրեն զսպելու եւ երբ սխալվի՝ ներողություն խնդրելու»:

Թե նրանցից՝ Ռուբեն Հակոբյանից եւ Ստյոպա Սաֆարյանից ով է սխալվել, որ պիտի ներողություն խնդրեր, Րաֆֆի Հովհաննիսյանը չմանրամասնեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31