Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 125 մլն դոլար

Մարտ 24,2014 19:12

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարտի 7-ին ընդունված նոր 38 ամսով երկարաձգված ֆինանսավորման ծրագիրը:

Պրն Հորթոնը նշեց, որ ծրագրի շրջանակներում 125 մլն դոլար է տրամադրվելու Հայաստանին՝ իշխանությունների հետագա ծրագրերը ի կատար ածելու նպատակով. «Հատկացումները կլինեն 7 հավասարաչափ բաշխումների տեսքով: Առաջինն արդեն հատկացված է: Ծրագրի հերթական ստուգումները կանցկացվեն 6 ամիս հետո եւ պարբերաբար ամեն 6 ամիսը մեկ»:

Մարկ Հորթոնը ասաց, որ այս ծրագիրը նման է նախորդ տարվա հուլիսին ընդունված ծրագրին, որը հաջող ընթացք էր ունեցել. «Այն օգնեց, որպեսզի ճգնաժամից հետո վերականգնվի տնտեսության աճը: Օգնեց, որպեսզի նվազեցվեն խոցելիությունները՝ արտաքին հաշվի եւ արտաբյուջետային մնացորդի անհավասարակշռվածությունները նվազեցնելու ճանապարհով»:

Այնուամենայնիվ, պրն Հորթոնը Հայաստանի տնտեսության հետ կապված առանձնացրեց մի քանի կարեւոր մարտահրավերներ, որոնք դեռեւս շտկելու կարիք ունեն: Նրա պնդմամբ արտաքին անհավասարակշռվածությունը բավականին մեծ է , ֆինանսական համակարգի դոլարիզացիան բավականին բարձր է՝ եւ այս երկու գործոնների պատճառով Հայաստանը արտաքին շուկայում դեռեւս խոցելի է մնում: Ըստ նրա՝ աղքատության եւ գործազրկության մակարդակները նույնպես բարձր են Հայաստանում. «Նշված խնդիրները լուծելու համար պետք է տնտեսությունը դարձնել ավելի բաց, մրցակցային եւ աշխարհի հետ ավելի ինտեգրված»:

Նրա խոսքերով ծրագիրը կօգնի Հայաստանի իշխանություններին հաղթահարելու վերոհիշյալ արգելքները: Ծրագիրը նպատակ ունի ցածր գնաճի դեպքում պահպանել վերջին մի քանի տարիներին ձեռք բերված մակրոտնտեսական ցուցանիշները, եւ միտված է արտաբյուջետային համակարգի խոցելիությունը նվազեցնելուն:

Պրն Հորթոնը հայտնեց, որ եթե ծրագիրր ծառայի իր նպատակներին եւ խոշոր ցնցումներ չլինեն, ապա սա կարող է արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող վերջին ծրագիրը լինել:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31