Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է տաքսիստների հետ. (Տեսանյութ)

Մարտ 24,2014 18:57

Օրեր առաջ 120-ից ավելի անհատ տաքսու վարորդներ բաց նամակ էին գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և, ի թիվս տարբեր խնդիրների, բարձրաձայնել հարյուրավոր հաշվիչներ ձեռք բերելու կարևորության մասին: Տաքսիստները նշել էին, որ բազմիցս են Գագիկ Ծառուկյանի աջակցությանն արժանացել ու խնդրել էին օգնության ձեռք մեկնել նաև այս անգամ: Նամակի հրապարակման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպեց տաքսիստների հետ և տեղեկացրեց, որ խնդիրը լուծված է:

«Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:

Հանդիպման ընթացքում արծարծված խնդիրները բազմաթիվ են: Կայանատեղերի բացակայություն, արագաչափ սարքեր, մեկը մյուսին հաջորդող խոշոր տուգանքներ. սրանք խնդիրներ են, որոնք տաքսիստների համար արդեն գլխացավանք են դարձել: Տաքսու վարորդներին հատկապես մտահոգում է այդպես էլ չբարեփոխված օրենքի բացակայությունը: Դեռ մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր հարցին շուտափույթ լուծում տալ, բայց սայլը մինչև այսօր տեղից չի շարժվել:

«Որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, միևնույն է, դրանք բոլորը լուծելի են. հարկավոր է միայն կամք ու վճռականություն: Ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Եթե համախմբվեն երկրի ճակատագրով մտահոգ ուժերն ու անհատները, բոլոր դժվարություններն էլ հնարավոր կլինի հաղթահարել: Ես միշտ ձեր կողքին եմ ու պատրաստ օգնության ձեռք մեկնել ցանկացած դժվարին պահի. զինվե՛ք համբերությամբ ու հավատացեք՝ ամեն ինչ լավ է լինելու»,-վստահ է Գագիկ Ծառուկյանը:

Հանդիպման ավարտին տաքսիստները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար ու խոստովանեցին՝ գիտեին ու համոզվեցին հերթական անգամ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի` իրենց մասին մտածող ու իրենց հոգսը կիսող ունեն:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31