Malaysia Airlines ավիաընկերությունը հայտնում է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։
Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ NBC News-ին հղումով, Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. «Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած վթարվել է, և ինքնաթիռում թռչողներից որևէ մեկը ողջ մնալ չէր կարող»:
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակն այս մասին հայտարարել է երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում