Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Էրիվանի» բողոքով դատական նիստ

Մարտ 24,2014 18:01

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը:

Սեփականատերը բողոքարկում է քրեական գործ չհարուցելու մասին հետաքննիչի որոշումը:

Ինչպես տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանը «Հին Էրիվանը» սնանկ է ճանաչել:
Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Մ.Առաքելյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԱԾ և ոստիկանություն և հայտնել «Յունիբանկի» ապօրինությունների մասին: Դա հաղորդում էր հանցագործության մասին: Սակայն հետաքննիչը չի հարցաքննել ոչ Աթայանին , իսկ դատախազն էլ հանցակազմ չէր տեսել:

Ըստ դատախազի, քրգործը մերժելու որոշումը ճիշտ է:

Դատական նիստը հետաձգվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31