Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:
Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում:
Իր խոսքում ԱԱԽ քարտուղարը հանգամանալից անդրադարձել է երկրի ներքին և արտաքին անվտանգության բնագավառներում առկա սպառնալիքներին, դրանց չեզոքացմանն ուղղված գործողություններին, ներկայացրել է անվտանգության համակարգի համակարգային բարեփոխումների բովանդակությունն ըստ բնագավառների, ինչպես նաև ամփոփել արտերկրյա գործընկերների հետ անվտանգության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքները և ապագայի ծրագրերը:
Կարդացեք նաև
ԱԱԽ