Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց առողջության պահպանման միամսյակ. դիմելիությունը եռապատկվել է

Մարտ 24,2014 17:19

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երկրորդ շաբաթում Երևանի պոլիկլինիկաներում կազմակերպված «բաց դռների օրերի» ընթացքում դիմել է 10 975 կին (առաջին շաբաթվա ընթացքում` 3786)։ Նրանցից 4222-ին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, 3944-ը ենթարկվել է առաջնակի զննման, 3873 կին հետազոտվել է, 3365-ին նշանակվել է բուժում, 1156-ն ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոն, որտեղ նեղ մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել 1844-ին, հետազոտվել է 832-ը, 133 կին ստացել է կոնսերվատիվ բուժում, 361-ը վիրահատվել է (հիմնականում` գինեկոլոգիական, ուռուցքաբանական և աչքի հիվանդություններ):

         Միամսյակի շրջանակներում նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 17-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպել  Շիրակի և Տավուշի մարզերում։

Շիրակի մարզում  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» բժշկական կենտրոնների և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն ընդունել են 309 կնոջ, խորհրդատվություն է տրամադրվել 145-ին, առաջնային զննման է ենթարկվել  309-ը, հետազոտվել է 112-ը, բուժօգնություն է ստացել 52-ը, իսկ 28 այցելու ուղեգրվել է Երևանի բժշկական կազմակերպություններ:

Տավուշի մարզ մեկնած «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներին դիմել է 718 կին, որից Երևանի բժշկական կազմակերպություններ է ուղեգրվել 52-ը։

«Բաց դռների օրերը» շարունակվել են Սյունիքի մարզում: Նախորդ շաբաթվա 555-ից բացի դիմել է ևս 162 կին: Ընդհանուր 717 կնոջից հետազոտվել է 239-ը: Տեղում բժշկական օգնություն է ստացել 22-ը, Երևանի մասնագիտացված կենտրոններ է ուղեգրվել 58-ը:

  

Միամսյակի սկզբից, ընդհանուր առմամբ, հանրապետությունում դիմել է 18 451 կին։ Ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվել 2 500 կնոջ։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31