Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Интерфакс. Կիևը հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին

Մարտ 24,2014 17:13

Ուկրաինան հետ է կանչել Բելառուսում իր դեսպան Միխայիլ Եժելյային խորհրդակցության համար՝ Ղրիմի հարցով Մինսկի դիրքորոշման կապակցությամբ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Կանչի պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն էր, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ հայտնելով նաև, որ իրենք համապատասխան նոտա են ուղարկել բելառուսական կողմին, «որտեղ ասված է, որ Բելառուսի նախագահի նման արտահայտությունները հակասում են համընդհանուր ճանաչված միջազգային իրավունքներին, աշխարհի երկրների մեծ մասի դիրքորոշմանը, որոնք դատապարտել են Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան»:

Մարտի 23-ին Լուկաշենկոն ասել էր, որ Ղրիմն արդեն դե ֆակտո Ռուսաստանի մասն է կազմում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31