Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ

Մարտ 24,2014 16:26

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա և մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված պատերազմի համար սովորական դրվագ չի, այն ունի ոչ միայն խորհրդանշական իմաստ, այլև ռազմավարական նշանակություն։

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին կատարվող այս ոճիրը նույն ցեղասպանության շարունակությունն է։ Քեսապը պատմական Կիլիկիայի վերջին կտորն էր, այստեղ ապրող հայերը գաղթականներ չէին, այլ իրենց պատմական հայրենիքում էին ապրում։ Հայության վերջին մնացորդներին իրենց բնօրրանից տարհանելը մինչ այսօր շարունակվող ցեղասպանության հերթական դրսևորումն է։
Հայաստանի կառավարող վարչախմբի կողմից հայության խնդիրների հանդեպ անփութության, ավելին՝ հանցավոր անգործության պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Հայկական պետության կառավարությունը որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարություն անելուց զատ, իբր Քեսապի հայության խնդիրը իր ուշադրության կենտրոնում է։ Աններելի հանցանք է, որ այսքան տարիներ անց իշխանությունը պատրաստ չի նման իրավիճակներին։ Սիրիական թնջուկի պարագայում Հայաստանը պիտի պահանջի սիրիական խնդրի կարգավորման հարցում իր մասնակցությունը, իսկ Քեսապի խնդիրը պիտի ՄԱԿ-ում բարձրացնի։ Դա նաև ցույց կտա հայկական շահերի պաշտպանության հարցում Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի շահագրգռվածության աստիճանն ու նրանց դիրքորոշումներով ակնառու կդառնա, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները։
Քեսապը պիտի վերադառնա և քեսապցին իր հայրենիքը չի թողնի։

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրի հայության բոլոր ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և այդ կամքի պարտադրում ապազգային վարչախմբին` նրա տապալումը օր առաջ իրողություն դարձնելու նպատակով:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31