Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ»

Մարտ 24,2014 16:04

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը կարծում է, որ այսօրվա երիտասարդները պատրաստ չեն նոր բեռ վերցնել իրենց ուսերին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ արտագաղթի նոր ալիքի պատճառ»:
Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը:

Նրա կարծիքով չնայած համակարգի ներդրումը հետագայի համար հեռանկարային եւ ռազմավարական քայլ է, այնուամենայնիվ, պարտադիր բաղադրիչն այսօրվա երիտասարդության համար լրացուցիչ սոցիալական բեռ է, ինչը եւ կարող է դառնալ արտագաղթի նոր պատճառ:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը տրամաբանական է, հեռանկարային եւ ունի ռազմավարական նշանակություն: Մենք դրանով փորձում ենք անցում կատարել նրան, որ յուրաքանչյուր երիտասարդ վաղվա իր խնդիրը ինքը լուծի, բայց խնդիրն այն է`արդյոք մեր երիտասարդներն այսօր պատրաստ են լրացուցիչ սոցիալական բեռ կրելու: Սա կարող է դառնալ նաեւ արտագաղթի նոր ալիքի պատճառ, որովհետեւ բոլորիս համար ակնհայտ է, որ 1974 թվականից հետո ծնվածներն այսօր պատրաստ չեն եւ ցանկություն չունեն ներկայիս սոցիալական ծանր վիճակում եւս մի հավելյալ բեռ, պատասխանատվություն վերցնել իրենց վրա, այն էլ երկարաժամկետ պատասխանատվություն, արդյոք մեր երիտասարդները պատրաստ են գնալու դրան»,-ասում է Մենուա Բրուտյանը:

Նա նաեւ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, թե տվյալ տարիքային խմբի շրջանում արդյոք կատարվել են սոցհարցումներ:

«Արդյոք մենք սոցհարցումներ ենք կատարել այդ տարիքային խմբի շրջանում, արդյոք մենք կազմակերպել ենք համապատասխան հանրային քննարկումներ, հանրային լսումներ, որպեսզի հասկանանք այդ համակարգի ներդրման անհրաժեշտությունը, կարիքը եւ ըստ այդմ նաեւ դրա ձեւերը»,-եզրափակում է Մենուա Բրուտյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31