Սանկտ-Պետերբուրգի կանանց շախմատի առաջնությունում, որին մասնակցում է 12 հոգի, կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը (նկարում) երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս օրերին ընթանում է նաեւ Մոսկվայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 32 շախմատիստ: Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը խաղացված երկու տուրերում հաղթել է մրցակիցներին ու եւս հինգ շախմատիստների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը:
Իսկ Տաշքենդում այսօր մեկնարկող Ուզբեկստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում 12 մասնակիցների թվում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Իրինա Գեւորգյանը: Այսօր կայանալու է մեկնարկային տուրը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները`totalchess.spb.ru-ի եւ moscowchess.org-ի