Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման

Մարտ 24,2014 15:35

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ ցուցասրահում ներկայացված նկարները չեն մնա պատից կախված, կգտնվեն մարդիկ, ովքեր, գնելով արվեստի գործերը, իրենց ներդրումը կունենան Կարեն Մկրտչյանի բուժման գործում։ «Բարեգործական այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ երիտասարդներ և ուսանողական կառույցներ։ Այս օրերի ընթացքում հանգանակություններ կլինեն նաև տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների կողմից։ Ողջունելի նախաձեռնություն է, ինչը գալիս է ապացուցելու մեկ բան. երիտասարդությունն անտարբեր չէ և կարեկից է մարդկանց ծանր պահերին։ Ուսանողությունը բոլոր սոցիալական ծրագրերի կողքին է, և առանց նրանց՝ շատ դժվար կլինի իրականացնել ցանկացած սոցիալական ծրագիր»,- ասաց Կարեն Ավագյանը։

Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է շուրջ 40 նկար. դրանց արժեքը սկսում է 20 հազար դրամից։ «Յուրաքանչյուր ստեղծագործողի համար իր աշխատանքը շատ մեծ արժեք ունի, բայց քանի որ ակցիան բարեգործական է, հեղինակները որոշել են մատչելի գներ սահմանել, որպեսզի հնարավորինս շատ նկար վաճառվի»,- ասաց ուսխորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ ներկայացված են նաև անվանի նկարիչների ստեղծագործություններ։

Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, որ բուհի ուսանողները բարեգործական ցուցահանդես, դրամահավաք են կազմակերպում. «Սա ինքնաբուխ ծնված միջոցառում է։ Եթե իմանանք, որ այս նկարները գումարի տեղ կարելի է փոխհատուցել, կամ հնարավոր է տանել որևէ տեղ, և այդ երիտասարդին օգուտ տալ, ապա սիրով կտրամադրենք»։
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 27-ը, այնպես որ՝ արվեստի սիրահարներին հրավիրում ենք մատչելի գներով ձեռք բերել գեղեցիկ ստեղծագործություններ և օգնել Կարեն Մկրտչյանի բուժման խնդիրները լուծելու հարցում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Որևէ կերպ չեմ ցանկանում վիճարկել վերը հիշատակված բարեգործական ցուցահանդես-վաճառք միջոցառումը, սակայն ցանկանում եմ մեր արվեստագետներին, մասնավորապես դերասաններին, երգիչներին, ովքեր իրենք իրենց այսպես ասած են հռչակել, կոչ անել, որ այստեղ-այնտեղ ընկնելու փոխարեն, հենց իսկ իրենք իրենց մեկ օրվա եկամուտը տրամադրել իրենց ընկերոջ` դերասան Կարեն Մկրտչյանի բուժմանը, կարծում եմ այդպես ավելի ճիշտ և արագ կկազմակերպվի վերջինիս բուժման և, հետևաբար, առողջացման հարցերը: Նաև կարծում եմ, այն փաստը, որ առ այսօր վերջիններս ոչ մի գործնական միջոցներր չեն ձեռնարկել իրենց գործընկերոջը շուտափույթ կերպով առողջ տեսնելու ուղղությամբ, ԱՄՈԹ է վերջիններիս համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31