Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի եւ մյուսների հարազատները, երբ սկսեցին անեծքներ ուղղել դատավորին, այդ ժամանակ ամբաստանյալների շարքերում էլ նույնպես խժդժության եղավ, փորձ արվեց նրանց պահպանող ոստիկանների շարքը ճեղքելով դուրս գալ դահլիճ:
Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման, 100 հազար դրամ տուգանքի: Չնայած այն բանին, որ ամբաստանյալները դուրս բերվեցին դատական նիստերի դահլիճից, դատավորը շարունակեց հրապարակել դատավճիռը, իսկ նիստերի դահլիճից դուրս ամբաստանյալների հարազատները շարունակում էին աղմկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ