Լրահոս
Օրվա լրահոսը

БЕЛАПЛАН. Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մասն է. Լուկաշենկո

Մարտ 24,2014 14:25

Ուկրաինան պետք է մնա միասնական, անբաժանելի և ամբողջական, սակայն Ղրիմն արդեն դե ֆակտո Ռուսաստանի մասն է, լրագրողների հետ զրույցում մարտի 23-ին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխանցում է «ԲԵԼԱՊԼԱՆ» լրատվականը:

«Ղրիմը անկախ պետություն չէ, ինչպես Օսեթիան, Աբխազիան և այդպես շարունակ: Ղրիմն այսօր Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասն է: Կարող եք ընդունել այդ կամ չընդունել, բայց դրանից բան չի փոխվի», – ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ իրենք իրենց կարծիքն արդեն հայտնել են ու իրենց դիրքորոշման վրա ոչ ոք ճնշումներ չի գործում, – «Մեզ ոչ ոք չի պարտադրում ճանաչել և աջակցել Ռուսաստանին կամ հակառակը: Ես անկեղծ եմ ասում՝ ինձնից և մեր պետական մարմիններից, ԱԳՆ-ից ոչ ոք այդ չի պահանջում»:

Թեև Լուկաշենկոն ասել է՝ վատ է, որ Ռուսաստանը ստիպված էր նման քայլերի գնալ, սակայն նշել է, որ իրենք միշտ Ռուսաստանի կողմն են լինելու:

«Պատմական անցյալը, այն, որ մենք մի ժողովուրդ ենք, մի ընդհանուր ճանապարհով ենք գնում, մենք կլինենք Ռուսաստանի հետ: Պետք է վերջ տալ այդ շահարկումներին: Եթե հարց բարձրանա, մենք միշտ կլինենք Ռուսաստանի հետ, դա ես ասել եմ նաև Պուտինին մեր վերջին զրույցի ժամանակ», – ասել է նա:

Հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահն, ասելով անբաժանելի և ամբողջական Ուկրաինա, նկատի ունի, որ Մինսկը դե յուրե անօրինական է համարում Ռուսաստանի կողմից Ղրիմի «անեքսիա»-ն, Լուկաշենկոն պատասխանել է. «Մենք այդպիսի վիրավորական բառերով ընդհանրապես չենք խոսում ու չենք արտահայտվում՝ դա մեկ: Եվ երկրորդ՝ ես ասացի, թե ինչ է տեղի ունեցել դե ֆակտո: Թե ինչ կլինի դե յուրե, մենք տեսնենք ավելի ուշ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31