Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը դրական է վերաբերվում «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին

Մարտ 24,2014 14:33

«Որևէ նախաձեռնություն չեմ կարող ստվերել, եթե դրանում կա մտահոգություն, մենք պարտավոր ենք լսել, քննարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին, այս մասին ասաց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է հերթական հանձնաժողովը ստեղծելու վերաբերյալ այսօր ներկայացված նախաձեռնությանը, ապա ԱԺ նախագահն ասաց, որ քննարկումը նոր է սկսվել, սակայն ինքն արդեն ունի մոտեցում, առաջարկ, որը կանի ելույթները լսելուց հետո: «Ամեն դեպքում այս ձևաչափը մեզ համար ընդունելի է, որ կարելի է հասարկության մոտ եղած մտահոգությունները, խնդիրները քննարկել, բացատրություններ պահաջնել ԱԺ ամբիոնից՝ անկախ նրանից, թե դա նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ»:

Հարցին`քառյակը կարծում է, որ կառավարությանն անվստահություն հայտնելով՝ Հանրապետական կուսակցությունից բեկորներ կպոկվեն, կիսո՞ւմ է ինքն այդ տեսակետը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ԱԺ ՀՀ խմբակցությունը շատ կուռ է, և նման բեկորի հարց չի կարող լինել: Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ «Բարագավաճ Հայաստանն» ինչ-որ մի փուլում պահանջի հանրապետության նախագահի հրաժարականը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքով ԲՀԿ-ն չի պահանջի նախագահի հրաժարականը: Անդրադառնալով էլ «հրաշալի քառյակի»` կառավարության հրաժարականի պահանջի մասին որոշմանն էլ, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը կառավարությանը վստահում է, քանի որ հանրապետականներն են այն ձևավորել: Հարցին`իր կարծիքով ժողովուրդը վստահո՞ւմ է կառավարությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե հարցում չի անցկացրել, չգիտի:

Ինչ վերաբերում է պարտադիր կենսաթոշակային համակարգին, ապա ԱԺ նախագահն ասաց, որ ժողովրդի ունեցած յուրաքանչյուր մտահոգություն իրենց անհանգստացնում է, և իրենք պարտավոր են բացատրություն տալ: Հնարավո՞ր է իշխանությունները զիջումների գնան`լրագրողներից մեկի հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանեց, որ օրենքում կան թերություններ և օրենսդրական բարեփոխումներ կլինեն, սակայն դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: «Եթե մենք հասկանանաք, որ օրենքում ինչ որ տեղ կա բացթողում, ապա անպայման կշտկենք»,- հավաստիացրեց նա: Հարցին` պատրա՞ստ եք պարտադիր բաղադրիչը հանել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց կարճ. «Պատրաստ ենք քննարկումների»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31