Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանը Մհեր Մկրտչյանի մասին. «Ասաց, որ մեռնեմ, ավելի շատ կսիրես»

Մարտ 24,2014 13:35

Aravot.am-ը Մհեր Մկրտչյանի այրուն՝ Թամար Հովհաննիսյանին խնդրեց արվեստագետին բնորոշող մեկ երկու դրվագ պատմել, որտեղ նա կներկայացվի անեկդոտիկ իրավիճակներից դուրս:

«Մի անգամ, երբ մտնում էինք Փարիզի Աստվածամոր տաճարը, Մհերն ասաց՝ ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հարցրի՝ ինչո՞ւ… Ասաց՝ Քվազիմոդոն ստեղ չէ՞ր ապրում…Կամ մի օր իրեն էի սպասում, շատ ուշ էր ու չկար: Ստիպված մի ֆիլմ նայեցի, որի նման ֆիլմեր երբեք չեմ տեսնում: Մեկ էլ ներս մտավ: Ասացի՝ հեռուստացույցի միջի մարդուն պիտի շնորհակալ լինես, որ ես քեզ չեմ խեղդում: Մհերը նայեց ինձ, ասաց՝ ախմախ աղջիկ, էդ հեռուստացույցի միջի մարդը ես եմ… »,- պատմեց տիկին Հովհաննիսյանը: Նաեւ ամուսնուն բնորոշեց որպես մի գիրք, որը մինչեւ հիմա կարդում է… : «Մի օր էլ Մհերը հարցրեց՝սիրո՞ւմ ես ինձ, ասացի՝ այո, շատ եմ սիրում: Ասաց՝ որ մեռնեմ՝ ավելի շատ կսիրես»,-շարունակեց եւս մեկ դրվագ ներկայացնել այրին:

Պատասխանելով լրագրողի հարցին, որ վերաբերվում էր Թամար Հովհաննիսյանի հասցեին ուղղված այն մեղադրանքներին, թե թողեց ամուսնուն-հեռացավ, տիկինը պատասխանեց. « Շատ հարցեր Մհերի մասին տպագրվելիք գրքերը ինքնըստինքյան տեղը կդնեն անպատասխանատու հայտարարություններ անողներին…Մյուս կողմից էլ, ես այս գրքերով եւ ընդհանրապես որեւէ հարցում պատասխան տալու մտադրություն չունեմ: Եթե անգամ ոմանք ցանկանում են, միեւնույն է՝ ոչ ոք չի կարող Մհեր Մկրտչյանին հանել իմ կենսագրությունից: 12 տարին մի աստեղային շրջան է եղել… որ անդրադարձել է իմ համատեղ կյանքի ու նաեւ տարիների վրա…Ժամանակին, երբ զայրանում էի ինչ-ինչ բամբասանքների վրա, Մհերն ինձ ասում էր՝ ախմախ հո չե՞ս, դա նաեւ քո մասնագիտության մեջ է մտնում…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31