Զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանելու համար Սիրիայի հայաբնակ Քեսաբից տարհանված հայերը Լաթաքիայում օգնություն են ստանում, նախնական տվյալներով 600 ընտանիք է տարհանվել:
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց օգնության հասնենք: Քեսաբից մոտ 50 կմ հարավ գտնվող Լաթաքիայում են՝ հայկական եկեղեցում և տեղի հայկական կառուցներում: Մարդիկ դուրս են եկել և իրենց հետ ոչինչ չեն վերցրել՝ ոչ հագուստ, ոչ առաջին անհրաժեշտության պարագաներ: Բարեբախտաբար, զոհերի մասին ոչ մի արձանագրում չկա: Պետք է Քեսաբի պատասխանատու վարչական մարմիններին շնորհակալություն հայտնենք, որ այդ բոլոր ընտանիքներին տարհանել է և բերել Լաթաքիա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Նա հայտնեց, որ այն հայերը, ովքեր ազգականներ ունեն, ապաստանել են նրանց տանը. «Մենք հիմա առաջին հերթին մարդասիրական օգնություն ենք կազմակերպել՝ մատրասներ, ծածկոցներ և տնտեսական պարագաներ»:
Նա նշեց, որ ռազմական գործողություններ են, թե ինչ ընթացք կստանան, ինչպես կլինի ոչ ոք չգիտի. «Ամեն ինչ անում են, որպեսզի կայություն լինի: Քեսաբը ոչ միայն հայկական բնակավայր է, այլև սահմանային գոտի է, և հայտնի է, որ թուրքական սահմանին արդեն ինչ-որ գործողություններ են: Թուրքիայի կողմից վտանգը միշտ կա: Այնուամենայնիվ, խոսք կա և մեզ վստահեցրել են, որ ամեն ինչ պիտի անեն: Օգնության մակարդակը շատ լավ է: Ամեն աշխատանք տարվում է, իսկապես այս օրերին մի քիչ դժվար է: Հիմնականը և կարևորն այն է, որ պետք է ամեն կերպ օգնության հասնենք՝ մարդկային իմաստով: Այստեղ նաև Շտապ օգնության մարմին կա, որ համակարգում է ամբողջ աշխարհից հավաքված օգնությունները: Լաթաքիայի և Քեսաբի մարմինն ամեն ինչ անում է, որպեսզի օգնություն հասնի բոլորին»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում