Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի հայ համայնքը՝ ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ

Մարտ 24,2014 12:36

Մի քանի օր է, ինչ ողբերգական իրադարձություններ են կատարվում Սիրիայի Քեսաբ հայաշատ բնակավայրում: Թուրքական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային օրենքներն ու պարտավորվածությունները, գնդակոծել է Քեսաբի հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել, որպեսզի ապստամբները կարողանան գրավել Քեսաբը: Հիշեցնենք, որ Քեսաբն անմիջապես գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, տեղակայված են հայ համայնքին պատկանող բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները վերջինիս հնարավորություն ընձեռեցին հայաթափել հայաշատ բնակավայրը:

Չնայած ընթացող ողբերգական իրադարձություններին, Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջում է Հայաստանի ԱԳ նախարարությունից անմիջապես միջազգային հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը:

 

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31