Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը խորհրդարանին կներկայացնի Քեսաբի հայերին պաշտպանելու ՀՀ-ի քայլերը

Մարտ 24,2014 12:32

Այսօր խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարց-մտահոգություն ուղղեց: Այն վերաբերվում էր Թուրքիայի կողմից Սիրիայի Քեսաբ հայաբնակ վայրի վրա վերջին երկու օրերին իրականացվող հարձակումներին:

Պատգամավորը նկատեց, որ հարյուր տարին չբոլորած՝ մեր հայրենակիցները երկրորդ անգամ են տարհանվում, եւ եթե այն ժամանակ`1915 թվականին, չկար Հայաստանի Հանրապետություն, հիմա կա եւ պարտավոր է իր վերաբերմունքով փորձել ինչ-որ կերպ հարց լուծել իր հայրենակիցների համար: Պատգամավորը, նկատի ունենալով նաեւ այն, որ ԱԺ նախագահը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, առաջարկեց  համատեղ հայտարություն անել կամ ինչ-որ գործողություն:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց որեւէ գործողություն իրականացնելն ավելորդ է համարում: ԱԺ նախագահն առաջարկեց խորհրդարան հրավիրել ԱԳ նախարարին, որպեսզի վերջինս ներկայացնի թե ի՞նչ քայլեր են կատարվում: Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ հարցը բավական խորն է եւ միայն ՀՀ-ի տիրույթում չէ, որպեսզի գործողություններ իրականացվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31