Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քառյակը մարտի 28-ին կառավարության հրաժարականի հարց չի բարձրացնի»

Մարտ 24,2014 11:58

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը քառյակի գործունեությունը համարում է դրական գործընթաց:

«Չորս քաղաքական ուժերի համախմբումը սիրահոժար ձեւով է ընթանում, դա իսկապես առողջ գործընթաց է եւ որոշակի ժամանակ անց իր տրամաբանական հանգրվանին կգա, կոնսոլիդացիայի ավելի բարձր մակարդակ կունենանք: Այդ պարագայում կամ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ, կամ այլընտրանք քաղաքական ուժը ընդդիմադիր քաղաքական ուժին կտեղափոխի այլընտրանքային քաղաքական դաշտ: Չեմ բացառում, որ մեր երկրում կլինի իշխանություն եւ այլընտրանք եւ չենք ունենա ընդդիմություն»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Մինասյանը՝ հիշեցնելով ԲՀԿ-ականների՝ ավելի վաղ կատարած հայտարարությունները, թե իրենց երբեք ընդդիմադիր չեն պատկերացնում:
Անդրադառնալով քառյակի մտադրությանը՝ մարտի 28-ին քննարկել եւ բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը, ասաց՝ դա չի կարող տեղի ունենալ, որովհետեւ մի քանի օր անց կառավարությունը պետք է ներկայացնի նախորդ տարվա բյուջեի կատարողականը. «Հենց բյուջետային գործընթացի նկարագիրը ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսում է նաեւ կառավարության հրաժարականի պահանջ՝ չքվեարկելով կատարողականին, որը տանում է կառավարության նկատմամբ անվստահությանը: Եվ համոզված եմ՝ մեր ոչ իշխանական ուժերը կօգտվեն հենց այդ հնարավորությունից, որն ավելի հրապարակային գործընթաց է պատկերացնում, եւ նրանք կհրաժարվեն այդ գաղափարից»:

Անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքին՝ ասաց ունի իր տեսակետը, բայց հիմա, երբ մի քանի օր է մնացել ՍԴ-ի կողմից այդ օրենքի քննարկմանը, այսօր ինքը ձեռնպահ կմնա գնահատականներ տալ օրենքի սահմանադրական լինել- չլինելու վերաբերյալ. «Ինչպիսին էլ լինի ՍԴ որոշումը, ինձ համար կլինի այն վերջնական»:
Ինչ վերաբերում է օրենքի պարտադիր բաղադրիչը հանելու պահանջներին, ասաց, որ պարտադիրը հանելով՝ օրենքը կիմաստազրկեն.«Եթե պարտադիր բաղադրիչը վերացնենք, ակնհայտ է, որ այդ բաղադրիչի բացակայության պայմաններում մեծ թիվ չեն կազմի այն մարդիկ, որոնք կգնան կամավորով: Բայց այդկերպ օրենքը կզրկենք մարդասիրական լիցքից: Այս օրենսդրական փաթեթը մարդասիրական օրենք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31