Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը. Մեդիամաքս

Մարտ 24,2014 11:43

Այդ մասին է վկայում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Քոչիյանչիչի պատասխանը Մեդիամաքս-ի հարցին:
Մեդիամաքս-ը դիմել էր Մայա Քոչիյանչիչին` խնդրելով մեկնաբանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու ԵՄ որոշումը «հնարավորությունների պատուհան» է բացում Հայաստանի համար:

Ի պատասխան` Մայա Քոչիյանչիչն առաջարկել է ծանոթանալ նախորդ շաբաթ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է.

«ԵՄ-ն, նրա անդամ-երկրները եւ Ուկրաինան կստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխները: ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրները հավատարիմ են մնում Ասոցացման համաձայնագրի մնացած մասի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, որը քաղաքական գլուխների հետ մեկտեղ միասնական գործիք է ձեւավորում»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում` Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Փոքրիկը ժպիտ է կարկատել դեմքին,
    Աշխարհը ցնցվում է ,, հանճարի ,, մտքից,
    Փոքրիկը խաղում է`Բարև ձեզ, ահա ես,
    Ժպտում է զառամյալ, ճմրթված մի երես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31