ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ :
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կարդացեք նաև