Մոտ 9 հազար ստորագրություն կա Ալյասկան Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին խնդրագրի տակ, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում: Գրում է Expert-ru-ն: Անանուն հեղինակը, մարտի 21-ին հրապարակելով փաստաթուղթը, կոչ է անում
ԱՄՆ-ի քաղաքացիներին ստորագրել Ալյասկան Ռուսաստանին միանալու օգտին, քանի որ «մի խումբ ռուս սիբիրցիները, հնագույն ժամանակներում անցնելով Բերինգի նեղուցը, հաստատվել են արկտիկական ափին»:
Հեղինակը ներկայացնում է, որ առաջին եվրոպացիները, որ ոտք են դրել ԱՄՆ, նույնպես եղել են ռուսներ:
Որպեսզի ամերիկյան իշխանությունները պաշտոնապես ընդունեն խնդրագիրը դիտարկման համար, այն պետք է համապատասխանի ԱՄՆ-ի օրենսդրությանը՝ մինչեւ ապրիլի 20-ը 100 հազար ստորագրություն հավաքի: Ամեն դեպքում անհրաժեշտ թվով ստորագրությունները դեռ բավարար չեն, որ խնդրագիրն ընդունվի: Այդպես 2012 թվականին 125 հազար մարդ, ստորագրել էին Տեխասը ԱՄՆ-ի կազմից դուրս հանելու վերաբերյալ, սակայն ամերիկյան իշխանությունները խնդրագիրը չեն ընդունել: