Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ղրիմում՝ Ռուսաստանին միանալուց հետո տիրող իրավիճակը: Հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, երկու կողմերն էլ արտահայտել են բավարարվածության զգացում՝ կապված ԵԱՀԿ դիտորների ուսումնասիրություններ անցկացնելու հետ»,- գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կողմերն արտահայտել են պատրաստակամություն շարունակելու բանակցությունը, այդ թվում փորձագիտական մակարդակով:
Կարդացեք նաև
Անգելա Մերկելի հետ նախորդ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ հարգելու է Ղրիմի քաղաքացիների ընտրությունը: