Ղրիմի իրադարձությունները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, իհարկե, եթե Հայաստանը չորոշի փոխել իր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի կապերի հարցերով ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը կախված է Հայաստանի հետաքրքրության մակարդակից: «Եթե Հայաստանը շարունակի պահպանել հետաքրքրության ներկա մակարդակը, ոչ մի փոփոխություն չի լինի: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պե՞տք է խորացնել հարաբերությունները, ինչ-որ փոփոխություններ մտցնել դրանցում կամ մեծացնել ակտիվությունը»,-նշել է Ուիլյամ Լահյուն:
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, նրա կարծիքով՝ ներկա երկկողմ ձեւաչափում, այնքան զարգացած են, որքան դա հնարավոր է: «Հայաստանն ամբողջությամբ մասնակցում է մեր հետաքրքրող ծրագրերում, աջակցում է ՆԱՏՕ-ին ռազմական գործողություններում: Հայ զինվորականները օգտվում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող առավելություններից՝ ռազմական ոլորտում, խորհուրդներ ու օգնություն են ստանում ռազմական բարեփոխումների ոլորտում»,-նշել է ամերիկացի դիվանագետը՝ ընդգծելով, որ բոլոր այդ գործընթացները հետագայում կշարունակվեն:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կադալ սկզբնաղբյուր կայքում: