Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի գործողություններն անվանել է «կոպիտ ագրեսիա»:
Թուրքիայի զինված ուժերը կրակել են սիրիական ինքնաթիռի վրա: Կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք: «Այն խախտել է մեր օդային տարածքը»,- ասել է վարչապետը: Գրում է bfm.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մեր F-16 կործանիչները բարձրացել են երկինք եւ կրակել ինքնաթիռի վրա: Ինչու՞: Որովհետեւ եթե դուք խախտել եք մեր օդային տարածքը, ապա մեզանից ուժեղ հարված սպասեք»,- ասել է Էրդողանը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռը, որի վրա կրակ էին բաց թողել, թռչել էր սահմանային գոտով, որտեղ Սիրիայի ապստամբները պայքարում են երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Ապստամբները պայքարում են Սիրիայի հարավարեւմտյան մասում գտնվող Քեսապում վերահսկողությունը վերցնելու համար: