Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը:
Հաղթելով Վեսելին Տոպալովին՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,0 միավորով կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Բարեբախտաբար, պարտվեց երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկը եւ Արոնյանը մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Մրցաշարում անհաջող մեկնարկած Շախրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը 4,5 միավորով հավասարվեցին Կրամնիկին՝ ընդհուպ մոտենալով նաեւ հայ գրոսմայստերին: Նրանց ու Արոնյանի միջեւ ընդամենը կես միավորի տարբերություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ khelnama.com-ի
Կարդացեք նաև