SHAMSHYAN.com–ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է մարտի 17-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցել Porsche Cayenne-ի վարորդի մասնակցությամբ ավտոմեքենաների ջարդը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մարտի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Պարզվել է, որ Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևանի Կոմիտաս 1 շենքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Բազեյանը, Reno մակնիշի 34 ՏV 877 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Արշակունյաց 26 շենքի բնակիչ, 62-ամյա Միքայել Սահակյանը, իսկ Opel մակնիշի 34 MV 451 համարանիշի ավտոմեքենան վարել էր Երևան քաղաքի Լեպսիուս փողոցի բնակիչ Մանուել Գազայանը: Վթարի հետևանքով 3 ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաև Opel-ի ուղևոր՝ Երևանի Գայի պողոտայի բնակիչ, 24-ամյա Արմեն Շիրմազանյանը, և Reno-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Մարիամ Միքայելյանը, ով աշխատում է «Փովր» սերվիսում՝ որպես հաշվապահ, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: