Երեկ՝ մարտի 22-ին, մահացել է հայտնի տնտեսական գործիչ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964թ. մայիսի 5-ին, Երեւանում:
1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը:
1995-2000թթ. – Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ:
2000-2006թթ. – Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն:
2006-2014թթ. – «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրեն:
2003-2014թթ. – «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն:
2003-2014թթ. – «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ:
2006-2014թթ. – «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահ:
2013-2014թթ. – «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրենն էր: