Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս

Մարտ 23,2014 16:17

Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր պետությունը դե ֆակտո ընդունել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը: Նա նաեւ նշել է, որ նրանից ոչ ոք չի պահանջել, որպեսզի իրավաբանորեն  ընդունի  Ղրիմի ռեֆերենդումը: Գրում է Kommersant.ru-ն:

«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո, եւ մենք   կլինենք ՌԴ-ի հետ»,- հայտարարել է Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ղրիմն այսօր Ռուսաստանի տարածքում է: Կարելի է ճանաչել դա, կարելի է չճանաչել, դրանից ոչինչ չի փոխվի»,- ասել է նա: Նրա կարծիքով՝ Ղրիմի կորուստի համար մեղավոր են ուկրաինական իշխանությունները: «Գալով իշխանության գլուխ` ինչու՞ արգելել ռուսաց լեզուն եւ ճնշել ռուսախոսներին,- ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ Ղրիմում ապրում է 2.5 միլիոն ռուս եւ այդ պատճառով Ռուսաստանը միջամտել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31