Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը պետք հստակ ցույց տա, թե ինչպես է Կառավարության հրաժարականից բխելու Սերժ Սարգսյանի հրաժարականը. Tert.am

Մարտ 23,2014 15:20

 Չորս ոչ կոալիցիոն ուժերի միավորումը կարող է հասնել մի քանի նախարարների հրաժարականի, բայց առայժմ չունի այն պոտենցիալը, որ հանգեցնի Սերժ Սարգսյանի վարչախմբի փոփոխման: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ընդգծել, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հասարակությանը չեն ներկայացնում իրենց քայլերի հաջորդականությունը՝ ճանապարհային քարտեզը:

«Իրենց ճանապարհային քարտեզը պասուց տոլմայի նման չպետք է լինի, որտեղ ոլոռ է, լոբի է, խառը խուռը գաղափարներ են լցված, ու մենք գնում ենք դեպի այդ տոլման: Պիտի լինի շարք ու կոնկրետ պետք է երևա, թե ինչպես է կառավարության հրաժարականից բխելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ ժամանակ ես իրենց կհավատամ ու առավոտից երեկո կքնեմ իրենց գրասենյակներում, կասեմ՝ անվճար գործ տվեք անեմ: Բայց չեմ տեսնում այդ տրամաբանված գործողությունների շարքը: Եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող ցույց տա, թե ինչպես է կապակցվում կառավարության հրաժարականը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյան նաև ընդգծեց, որ չի լսել այս ուժերից ռեժիմի պատասխանատուի դեմ որևէ հայտարարություն: «Իրենց հռետորաբանության, տեքստերի, գործողությունների մեջ չեմ տեսնում ո՛չ նման մոտիվացիա, ո՛չ նման դեկլարացիա, ո՛չ էլ նման գործողություններ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի ոչ իշխանական 4 խմբակցություններն օրերս պաշտոնապես հայտարարեցին, որ ԱԺ որոշման նախագիծն օրակարգում ներառելու են ապրիլի 28-ի նիստում:

Լևոն Բարսեղյանն, անդրադառնալով այս չորս ուժերի կողմից Կառավարության հրաժարականի պահանջին, նշեց, որ իր համար այս մոտեցումը որոշակիորեն անհասկանալի է, քանի որ վարչապետին նորից նշանակելու է խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31