Ճանաչված ֆրանսիացի դերասան եւ ռուսական անձնագիր ունեցող ժերար Դեպարդիեն թողարկել է «Հպարտ եմ ռուս լինելու համար» ժամացույցների սահմանափակ տեսականի: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արծվի նշանով սեւ ոսկե ժամացույցները՝ պատրաստել է շվեյցարական Cvstos ընկերությունը:
Գինը դեռ անհայտ է:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զայրացած ֆրանսիական կառավարության որոշումից, ըստ որի՝ հարուստներից պետք է գանձվի մինչեւ 75 տոկոս հարկ, դերասանը հայտարարել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին եւ ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն:
Ավելի ուշ Դեպարդիեն ստացել էր մշտական բնակության իրավունք Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Սակայն իր ֆրանսիական անձնագրից նա դեռ չի հրաժարվել: