ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը զարմացել է քառյակի՝ «Դեմ եմ»-ի երեկվա հանրահավաքը բոյկոտելու մասին խոսակցություններից:
«Անձամբ իմ թիմով մասնակցել եմ, այնտեղ էին նաեւ Արամ Մանուկյանը, ՀԱԿ բազմաթիվ անդամներ, կային մարդիկ նաեւ Հրանտ Բագրատյանի կուսակցությունից: «Ժառանգությունից» ՝ Ռուբեն Հակոբյանին, Անահիտ Բախշյանին տեսա: Ինչ կերպ էր մասնակցություն պետք ապահովել, որ բոյկոտ չդիտարկվեր: Բոյկոտի մասին խոսակցությունները լրիվ անհիմն էին»,- ասաց տիկին Սարգսյանը:
Նրա խոսքով, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթները սահմանափակ էին՝ հավաքին քաղաքական աստառ չտալու համար. «Որքան տեղյակ եմ՝ «Դեմ եմ» -ի շարժման պահանջն էր, որ բազմաբնույթ ելույթներ լինեն՝ ոչ խորհրդարանական ուժերից»:
ՀԱԿ պատգամավորի համոզմամբ, օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ երկխոսության առաջարկը «Դեմ եմ» -ի երիտասարդներին, իշխանությունների խուճապի մասին է վկայում.« Շատ լավ գիտակցում են, որ չորս քաղաքական ուժերի միավորման ֆոնին, երբ օրեցօր աճում է «Դեմ եմ» շարժման անդամների թիվը, չի բացառվում, որ դա վերածվի մեկ այլ իրավիճակի, ինչը մենք չենք էլ թաքցնում»
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ «այլ իրավիճակ» ասելով՝ նկատի ունեք սոցիալական բո՞ւնտ, տիկին Սարգսյանն ասաց՝ չի բացառում նաեւ սոցիալական բունտը:
Նրա խոսքով. «Այն ինքնավստահությունը, որ կար նախագահի խոսքերի մեջ, որ ամեն կերպ պետք է անցկացնենք, ամեն ինչ անենք, որ բարեփոխումները կյանքի կոչենք, այլեւս չկա: Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ այդ բարեփոխման միջոցով կառավարությունը կունենա լրացուցիչ անտոկոս գումարներ, հարց է առաջանում, այդ բարեփոխումները ում համար են արվում: Մեր մի գրպանից մտնում, մյուս գրպանով դուրս են գալիս, ո՞ւմ գրպանն են լցնում: Հետեւաբար չեմ կարծում, որ նահանջ է կամ մտափոխություն պարտադիր բաղադրիչի նկատմամբ այլ մարտավարություն է, որի միջոցով փորձում են ալիքը տանել դեպի մարում եւ վտանգը իրենցից հեռացնել»:
Տիկին Սարգսյանը «Դեմ եմ»-ի երիտասարդներին հորդորեց չմտածել, որ նման տիպի կառավարությունն ու վարչապետը ունակ են լուրջ բանակցությունների. «Կամ թե կփորձեն գոհացնել մեր պահանջները, դա ընդամենը ձեւ է, որով փորձում են ժամանակավորապես ալիքը մարել: Գործ ունենք մի իշխանության հետ, որն իր նպատակներին հասնելու համար ոչնչի առջեւ չի կանգնում… այս բարեփոխման միջոցով ակնհայտ թալան , Սահմանադրության, մարդու իրավունքների ոտնահարում է գնում: Եվ դա պարտադրել քաղաքացիների 80 տոկոսին, ըստ իրենց թվերի, իսկ ես կարծում եմ, որ բողոքողները շատ ավելին են: Եթե քաղաքացիների 80 տոկոսը չի ցանկանում նման բարեփոխում, ուրեմն պետք է չլինի: Ասում են՝ ապահով ծերություն, իսկ եթե այսօր մարդն ապրելու, գոյատեւելու հնարավորություն չունի, ո՞վ պետք է երաշխավորի իր ծերությունը: Թող արժանապատիվ ներկա ապահովեն, մենք մեր ծերության մասին կմտածենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Арпине джан! Почему вы, журналисты, так часто задаете вопрос о т.н. “социальном бунте”.? Неужели все вы думаете, что так легче разрешать проблему? Или перед вами ставили такую задачу—–любой ценой добиваться бунта? Кто? Разве нормальный человек устроит бунт в собственном доме? Не нравится бороться цивилизованно,как было 22-ого числа?