Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ մարտի 29-ը հաստատել Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքային կառավարման մարմինների ստեղծման ծրագիրը: Գրում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի լրատվական ծառայությունը:
Հանձնարարությունը տրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Պաշտպանության նախարությանը, Ներքին գործերի նախարարությանը, Դաշնային անվտանգության ծառայությանը եւ այլ պատկան մարմինների: