Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանից ապաստան խնդրած ընտանիքը լուրջ վտանգի տակ էր Ադրբեջանում. News.am

Մարտ 23,2014 11:06

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի մասով որոշումը կկայացվի առավելագույնը առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Թե ինչ որոշում կկայացվի, նա չնշեց՝ հավելելով, որ երբ որոշումը լինի, կիմանաք այդ մասին: Իսկ թե ինչ է պարզվել վարչական վարույթի ընթացքում, Գագիկ Եգանյանն ասաց, որ տվյալները չեն կարող հրապարակել, քանի որ դրանք խորհրդապահական են:

«Մեզ դիմած անձինք շատ լուրջ, իրական վտանգի տակ էին Ադրբեջանում, սա յուրաքանչյուր հայի համար պարզ, ակնհայտ ճշմարտություն է: Յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ եթե ծագման մեջ հայկական արմատներ կան, իր արյան մեջ հայի արյուն է  հոսում, ապա իր կյանքը եւ ազատությունը խիստ վտանգված է Ադրբեջանում»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31