Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին «ՍիվիլՆեթին» տեղեկացրել են Քեսաբի տարհանված բնակիչները:
Նրանց փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբների և թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսաբը: Մնացած բնակչությունը Քեսաբից հեռացել էր ավելի վաղ։
Քեսաբը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:
Քեսաբի Քարադուրան գյուղի գյուղապետի որդին այնտեղից հեռացել է վերջինը: «ՍիվիլՆեթին» նա տեղեկացրեց, որ սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել գյուղը: Այլ ականատեսների վկայությամբ՝ բախումները և կրակը չեն դադարել այնտեղ: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն հայերի շրջանում զոհեր չկան:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: