Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելքն «եկավ» , լաման՝ ոչ (Ֆոտոշարք)

Մարտ 22,2014 23:03

Արդեն տեղեկացրել ենք, որ տիբեթյան վանական-լամա Ադեն Ունցոյի օգնական լամա ՅեշեՆյիմայի հայաստանյան այցը ձախողվել է,  նրան մուտքի արտոնագիր չի տրամադրվել:  Արդյունքում նախապես ծրագրված «Արևելքն այստեղ» խորագրով միջոցառումը Մոսկովյան պուրակում անցավ առանց լամայի: ‎

PrevPhoto
NextPhoto
Միջոցառման շրջանկներում անցկացվեց  բուդդայական փիլիսոփայական հարցերի պատասխանների շուրջ մրցույթ, անցորդներին առաջարկվում էր  ՀՀ քարտեզը ձևավորել վառվող մոմերով, մի աղջիկ  չինա-տիբեթական պարեր էր սովորեցնում,  իսկ Ճապոնական հոկկու-բանաստեղծությունների մրցույթի լավագույն մասնակիցներին պարգեւատրում էին «Ի-ճինգ» Չինական դասական մեծն փոփոխությունների գրքով, մի անկյունում էլ գուշակություններ էին կատարվում եւ վերծանվում: «Նոր Հայաստան» կազմակերպության «Տիբեթ» կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանը Aravot.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց տիբեթյան վանականի հետ կատարվածի առնչությամբ. «Դա մեզ համար շատ մեծ ցավ էր, լայնածավալ ծրագիր պետք է լիներ…Իրականում ստացվում է, որ աշխարհը շատ ավելի վատն է, քան պատկերացնում էինք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ճիշտա աշխարհը “շատ վատն է” քան դուք պատկերցնում եյիք, որովհետև հերթական աղանդին խոչնդոտում են, որ Հայաստան մուտք գործի: ձեր լաման էր պակաս գար ստեղ մարդկանց համար ճրագ վառեր ու “օրհներ”:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31