Ուկրաինան պատրաստ է Մեծ ութնյակում զբաղեցնել Ռուսաստանի տեղը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
«Եթե Մեծ ութնյակում ազատ տեղ կա, ապա Ուկրաինան պատրաստ է այն զբաղեցնել», – ասել է Յացենյուկը մարտի 22-ին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ, և ինչպես լրատվականն է գրում, ուկրաինացի գործչի այդ հայտարարությունը ներկա լրագրողների ծափահարության է արժանացել:
«Բայց իմ կոչը Յոթնյակին այն է, որ ժամանակն է համաշխարհային անվտանագության նոր համակարգ ստեղծել ու խիստ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կխախտեն այդ անվտանգությունը», – ասել է Յացենյուկը: Ղրիմում տեղի ունեցած դեպքերից հետո Մեծ յոթնյակից հայտարարություններ են հնչել Ռուսաստանի անդամակցությունն առկախելու մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ