Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը կվնասի ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին »

Մարտ 22,2014 21:04

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանին մտահոգել է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հայտնած դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն « ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է»:

« Պետք է պարզապես կարողանայինք ակտիվ չեզոքություն պահպանել, որ ոչ Ուկրաինան, ոչ էլ Ռուսաստանը մեզնից չնեղանային: Հիմա այնպես է ստացվում, որ հզոր Արեւմուտքը դուրս է եկել Ռուսաստանի դեմ, իրար հետ  խոսում են շանտաժի քաղաքականությամբ: Սովորաբար նման դեպքերում որեւէ կողմ փոքր երկրին չի պարտադրում հստակ դիրքորոշում արտահայտել: Որպես կանոն, ասում են՝ սա քո սրբազան պատերազմը չէ, մի կողմ քաշվիր: Մենք ենք էսօր գնացել մեր չհիմնավորված նախաձեռնողականությամբ մեզ համար խնդիր ստեղծել: Ի՞նչ է չէինք կարող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել միայն նրա համար, որ դա կօգներ Ղարաբաղի հիմնահարցին: Բայց հասկացել ենք, որ Վրաստանը մեր հյուսիսային դարպասն է, Վրաստանն էլ է ըմբռնումով մոտեցել ու հասկացել, որ Հայաստանը հստակ դիրքորոշում արտահայտել չի կարող: Մեր դիրքորոշումը պետք է լիներ ակտիվ չեզոք»,- Aravot.am-ին ասաց պարոն Անտինյանը:

Նրա համոզմամբ, Ղրիմի հանրաքվեի մասին ՀՀ դիրքորոշումը վնասում է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին. « Ղարաբաղի հիմնահարցի լուծման հարցում գերտերությունները եւ աշխարհի ուժային կենտրոնները պետք է կոնսենսուսի գան: Եթե չեն գալիս, գոնե գիտենք՝ փաստացի իրավիճակը պահպանվում է եւ հօգուտ մեզ: Ունենք առավելագույնը՝ Ղարաբաղը անկախ է, օրգանապես Հայաստանին կապված է, ազատագրված տարածքները, անվտանգության գոտին մեր ձեռքի տակ է, ի՞նչ խնդիր ունենք շտապելու: Եթե մտածում ենք, որ աշխարհի շահերը կհամակցվեն ու Ղարաբաղի հիմնահարցը կլուծվի, պետք է հաշվի առնել, որ Արեւմուտքը Ռուսաստանի հետ սառը պատերազմի շեմին է Ղրիմի համար,  ինչպե՞ս ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը Ղրիմի համատեքստում: Եթե փոքր երկիրը սխալ քաղաքականություն է տանում, ընկնում է հզոր գերտերությունների ոտքի տակ, մենք այսօր ընկնում ենք հզորների ոտքի տակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Hakob says:

    էնքան պրիմիտիվ ես որ էլ ասելու չի:

    ցանկացած նորմալ մտածող մարդ էլ գիտի, որ հայը պարտավոր է լինել շատ ավելի ռուս ու ռուսական շահերի առաջամարդիկ, քան ռուսն է:
    ձեր “քաղաքագետ” հալով մի հատ գոնե մտածեք, թե ինչու էին մեր մեծ զորավարները կռվում ռուսական բանակի առաջազորում:

  2. Норайр says:

    Госода модераторы. Вы печатаете слова господина Акопа, в которых он автора называет “примитивом” и несет откровенную, предательскую пропаганду. И не печатаете мои слова. Можно предположить, что господин Акоп выражает вашу политическую точку зрения?

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Հարգելի Норайр, Ձեզ գրառումը վիրավորանքներ էր պարունակում: Կոչ ենք անում Ձեզ, Hakob-ին եւ քննարկման մնացած մասնակիցներին օգտագործել ավելի զուսպ բառապաշար:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմը (անօրինական կերպով) անեքսացվել է Ռուսաստանին:

  4. Սեդրակ Պապիկյան says:

    ՀՀ նախագահի վերջին տարիների եզակի ճիշտ քայլերից է: Մենք Ուկրաինայից Արցախը չենք կարող թաքցնել:
    Պետք է սովորել հզորներից նաև:

  5. Норайр says:

    Вараз Сюни. По международному праву, в советское время было совершено геноцид народов Крыма. Крымских татар, АРМЯН, греков, немцев и болгар объявили “неблагонадежными” и депортировали из Крыма самым жестоким образом. Причиняя тысячные жертвы мирным людям. В том числе и нашим соотечественникам.В их домах поселили русское население, которое “проголосовала”. То есть, если азербайджанцы захватят Карабах, выгонят из домов население, депортируют их в концлагеря, заселят вместо них азербайджанцев и проведут референдум, мы должны считать это законным волеизъявлением народа?

  6. Норайр says:

    Седрак Папикян. Что тут правильного? То, что Саргсян не посмел потребовать в замен признания референдума Крыма, признание независимости Арцаха? За то, что играет в “одни ворота”? В исключительно русские ворота? Что проигнорировал интересы своего народа? Что допустил вооружение нашего противника современными вооружениями нашими “союзниками”? Что не посмел сменить внешнеполитический курс страны, после заявление официальных лиц России об отказе выполнять свой союзнический долг в случае войны с Азербайджаном? Что готов выполнять любое указание из Москвы, подставляя свой народ? Вот и надо учится у русских. Ставить интересы СВОЕГО народа, СВОЕЙ страны выше всех. Даже выше интересов России. Россия даже не замечает интересов Армении. Населения России сильно удивляется, когда узнает, что мы “союзники”. В России об этом не принято говорить. Видимо, считают наш статус “союзника” временным.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31