Այսօրվա տուրում միակ հաղթանակը տարավ Սրգեյ Կարյակինը, որը տեւական պայքարում առավելության հասավ իր հայրենակից Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Վաստակած միավորներով Կարյակինը միացավ առաջատարներ Լեւոն Արոնյանին, Վիշվանաթան Անանդին, ինչպես նաեւ 4,5 միավորով երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին հետապնդող խմբին:
Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ մրցաշարային աղյուսակի առաջին ու վերջին տեղերի միջեւ միավորների տարբերությունն ընդամենը 1,5 է: Ընդորում, 4-ից 8-րդ տեղերն զբաղեցնողները ունեն հավասար՝ 3,5-ական միավոր: Այնպես որ, միավորի ցանկացած կորուստ այսուհետեւ ճակատագրական է լինելու հատկապես առաջատարների համար:
Վաղը՝ իններորդ տուրում, Արոնյանը սեւերով խաղում է Շախրիյար Մամեդյարովի հետ, որին առաջին շրջանում պարտության է մատնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ aquatek-filips-ի