Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև

Մարտ 22,2014 19:46

ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել շախմատի մրցաշար փաստաբանների միջև: Մրցաշարին մասնակցել են շուրջ երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքներն են կիրարկել խաղի ընթացքում:

Պայքարի արդյունքում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդան Առաքելյանը, երկրորդ տեղը Աշոտ Շահմուրադյանը և պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել Արմեն Վարդանյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից առաջին երեք տեղերը գրաված փաստաբանները պարգևատրվեցին մեդալներով:

Լավագույն տասնյակի մեջ են մտել Արթուր Դավթյանը, Սերգեյ Ամիրխանյանը, Սամվել Ջաղինյանը, Ստեփան Ոսկանյանը, Վարդան Գիլոյանը, Հայկ Սահակյանը և Վահագն Գասպարյանը:

Հիշեցնենք, որ հաջորդ փուլում լավագույն արդյունք ցույց տված փաստաբանները կմրցեն ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ:

ՀՀ փաստաբանների պալատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31