Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ. « Ջրի որակը ցածր է, բայց օրհասական չէ»

Մարտ 22,2014 18:32

Այսօր ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ Կապանի քաղաքապետարանը  եւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը համաքաղաքային միջոցառում  են նախաձեռնել: Կոմբինատի աշխատակիցներն առավոտից Կապանի կոմունալ ծառայության աշխատողների հետ քաղաքի միջով հոսող Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ են իրականացնում, աղբի հոսքը կանխելու համար ցանցեր են տեղադրում, ուսուցողական պաստառներ կախում: Նրանց են միացել նաեւ աշակերտներ, ուսանողներ, հ/կ ներկայացուցիչներ:  «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի աշխատակից Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, այս պահին մաքրվում է  Կապանի բժշկական կենտրոնի կամրջից մինչեւ գետաբերան ընկած հատվածը, հետագայում կմաքրվի դեպի Գարեգին Նժդեհի հուշահամալիր տանող հատվածը: Պատասխանատուների խոսքով՝ Վաչագան գետն է ընտրվել, քանի որ այն մարդկային ուժով ավելի հեշտ է մաքրել, բացի այդ էլ շատ աղտոտված է: Շատերը կարծում են, որ քաղաքի միջով հոսող երկու գետերի աղտոտվածությունը պայմանավորված է  բնակչության Էկոդաստիարակության պակասով:get

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Արամ Գրիգորյանը նշեց, որ հարավային ավազանը ջրային ռեսուրսով աղքատ չԷ, պարզապես որոշ բնակավայրերին կամ արտադրական կազմակերպությունների ջուրը դժվար է հասու, զուտ տեխնիկական խնդիր է, որը հնարավոր է առաջիկա տարիներին տարբեր ծրագրերի միջոցով լուծել:

Զրուցակիցս հավաստիացրեց, որ ջրային ռեսուրսները բարձիթողի վիճակում չեն, կառավարվում են համապատասխան կառույցների կողմից, իսկ ջրերի որակն այդքան էլ գոհացուցիչ չէ: «Պետք է այնպիսի տեսք ստանա, որ մաքուր խմելու ջուրն ընդհանրապես չպակասի, ձկնագործական նշանակության ջուր ունենանք, առայժմ ցածր է որակը, բայց օրհասական չէ, կառավարման միջոցով հնարավոր է այդ հարցերը լուծել:  Յուրաքանչյուր ամիս Ողջի եւ Վաչագան գետերից նմուշառումներ են արվում բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի կողմից, դիտարկումներ են կատարվում նաեւ  ջրի քանակի վերաբերյալ, վերջին տարիներին ավելի  է լավացել պատկերը», -ասաց Արամ Գրիգորյանը:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ վերջին ժամանակներս հ/կ ներկայացուցիչները, ակտիվիստները հաճախակի են ահազանգում Ողջի գետի գունափոխման մասին, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք ուղղակի  հնչեցվող բառեր են, իսկ մետաղական աղտոտվածությունն աստիճանաբար նվազում է:

«Իսկ Արաքս գետի հետ կապված կա միջպետական հանձնաժողով, հարեւան երկրի՝ Իրանի, եւ մեր երկրի համապատասխան կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը   եռամսյակը մեկ  համատեղ նմուշառումներ է անում, արդյունքները փոխանակում միմյանց հետ եւ այլ աշխատանքներ տանում պարբերաբար», – ասաց ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետը:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31